Մենք մասնագիտացած ենք հետևյալ բնագավառներում

Բժիշկ Սամուդրալան ոչ միայն ողնաշարի հիվանդություններ է բուժում և հիվանդներին տեղեկություններ տրամադրում ողնաշարի վնասվածքների և հիվանդությունների մասին: Նա հատկապես մասնագիտացած է նվազագույն միջամտությամբ ողնաշարի վիրահատություններ անցկացնելու գործում: Նման վիրահատությունները թույլ են տալիս հիվանդներին ժամանակի ընթացքում վերադառնալ իրենց առօրյա գործողություններին: 

«Կարծում եմ բժիշկ Սամուդրալան ԱՄՆ-ի լավագույն վիրաբույժներից է: Դժվար է գնահատել այն ազդեցությունը, որը նա ունեցել է մեր կյանքի վրա», - Ջեբ Բ., բուժքույր 
Իմացեք, թե ինչ են ասում բժիշկ Սամուդրալայի մասին մյուս հիվանդները:

«Կյանքը հրաշալի է: Ես արդեն պատմել եմ բժիշկ Սամուդրալայի մասին մի շարք մարդկանց, որոնց առողջությունը թանկ է ինձ համար: Մյուս հիվանդներին ևս կասեմ, որ բժիշկ Սամուդրալան բացառիկ գիտելիքների տեր մասնագետ է, փորձառու, հոգատար և զգայուն բժիշկ» - Վիկտոր Լ, շտապօգնության բժիշկ 
Տես այլ կարծիքներ բժիշկ Սամուդրալայի մասին

«Ցավերս անհետացել են: Բժիշկ Սամուդրալան չափազանց բարեսիրտ, կարեկից և հոգատար բժիշկ է: Ես շատերին եմ հղել նրա մոտ և ասել եմ, որ նրա բուժումից շատ լավ արդյունքներ եմ ստացել» - Ջին Ս., շուկայավարման և ապրանքանշանների մշակման գործակալության սեփականատեր և տնօրեն 


Տես այլ կարծիքներ բժիշկ Սամուդրալայի մասին

Բժիշկ Սամուդրալայի խորհուրդը  հիվանդներին
Իմացեք ավելին մեջքի  ցավի մասինՄեջքի ստորին հատվածի ցավը կարող է ունենալ բաղադրյալ պատճառներ կամ ախտանիշներ, դրանք դժվար է ճանաչել: Այն կարող է ծագել թե հայտնի մկանային վնասվածքից, թե՝ անհայտ ոչ վնասվածքային միջադեպից: Մեջքի ստորին հատվածի ցավը կարող է սկսվել մարմնի այլ մասերից և ի վերջո անցնել մեջքի ստորին հատվածի մկաններին ու մյուս հյուսվածքներին: Երբեմն այն կարող է սկսել նյարդերում կամ նյարդային համակարգում: Մեջքի ստորին հատվածի ցավը կարող է ունենալ նաև այլ ծագում, օրինակ՝ հետնյարդային բարդություններ, բնածին խանգարումներ, վնասվածքներ, վարակ, դեգեներատիվ խախտումներ, բորբոքային հիվանդություններ, արյան շրջանառության խանգարում և 30-ից ավելի այլ պատճառներ:
Իմացեք ավելին մեջքի  ցավի մասին

Միջոցներ և մասնագետներ 

Բժիշկ Սամուդրալան  սերտորեն համագործակցում է ցավի կառավարման, ռևմատոլոգիայի, ընտանեկան բժշկության, ներքին հիվանդությունների բուժման, մասնագիտական հիվանդությունների բուժման, օրթոպեդիայի և սպորտային բժշկության մասնագետների հետ: Տես «Մեր գործընկերները հիվանդների խնամքի գործում» էջը՝ իմանալու այն մասնագետների մասին, որոնց հետ բժիշկ Սամուդրալան համագործակցում է հիվանդների որակյալ խնամք ապահովելու համար: 

Մենք օգտվում ենք  այն մարդկանց ծառայությունից, ովքեր հասկանում են Ձեր լեզուն

Español Russian sitemap